четверг, 5 мая 2016 г.

Համբարձում, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Այս տոնը երևույթների այն դասական շղթայում է, երբ քրիստոնեությունը ժողովրդական տոները կատարման ժամանակով հարմարեցնում էր քրիստոնեական պաշտոնական գաղափարախոսությամբ պայմանավորված արարողություններին, նախաքրիստոնեական Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր խաղացող գարնանային վերջին տոնը, փաստորեն կատարման ժամանակով համապատասխանեցվեց քրիստոնեական տոնացույցի Քրիստոսի Համբարձման տոնին։

понедельник, 2 мая 2016 г.

«Շներ»
Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Բացատրիր հետևյալ բառերը՝ ուրթ, ների:
  2. Ո՞ր հատվածում է երևում տղայի՝ գյուղի կարոտը. նշիր:
  3. Պատմիր տղայի մոր մասին:
  4. Ի՞նչ իմացար գյուղի, գյուղացու մասին:
  5. Քննարկիր. Պարտքս հանձնեցի գերազանցով։ Վարիչը հիացած էր։ Դրանից հետո միշտ, ժողովներում, ես վերադաստիարակվածի օրինակ էի։
    — Հովիվյան Բաբիկր ձեզ օրինակ. ահավոր ընդունակությունների ու ահավոր ծուլության տեր։ Ծուլությանր մենք հակադրեցինք խստություն՝ և այդ նույն Հովիվյան Բաբիկր դարձավ գերազանցիկ։
    Ես հեզի արտահայտություն էի ընդունում։ Ինձ թվում էր, թե իմ մեջ, այդ հեզից բացի, կա ուրիշ մեկը՝ ահագին կռվարար, ահագին կծու, և դեռ չի մոռացել «ձեռացագիրը»։ Հետո զգացի, որ նա չի զարթնելու, կարող է բոլորովին չէր էլ եղել, իսկ հեզությունը աշխարհիս ամենալավ բանն է։
  6. Հեղինակի խոսքը դիր՝
ա. անուղղակի խոսքի մեջտեղում,
բ. սկզբում:
Ես ստացել եմ, վարիչը նշանակել է,— ասացի ես։
«Հացը»

понедельник, 11 апреля 2016 г.

Գեղարդի միջնադարյան վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհի շարունակության վրա։
Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IVդ. սկիզբ)։ Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համար։
Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռափոր մատուռն է, որի պատերի վրա փորագրված են XII-XIIIդդ. նվիրաբերական արձանագրություններ։ XIIIդ. ստեղծվել է վանքի հիմնական համալիրը, որի մեջ մտնում են՝ գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը և տարբեր չափերի խուցեր։ Այդ ամենը հյուսիսային կողմից երիզված է ուղղաձիգ բարձր ժայռերով, իսկ մնացած կողմերից պարուրված է քարակերտ պարսպապատերով։ Ավելի ուշ (XVIIդ.) պարսպին կից կառուցվել են բնակելի և տնտեսական տարբեր շենքեր։
Գլխավոր եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վերևի արձանագրության, կառուցվել է 1215թ.-ին, Զաքարյանների օրոք։ Ներսի հարդարանքը ունի XII-XIIIդդ. ճարտարապետական արվեստին բնորոշ մշակում, հարուստ հարդարանք ունեն հատկապես թմբուկն ու հարավային շքամուտքը։ Կաթողիկեի գավիթը կառուցվել է 1215-25թթ.-ին։
Գեղարդի շինարարական կյանքի երկրորդ, առավել կարևոր շրջանը սկսվել է XIIIդ. կեսերից, երբ Պռոշ իշխանը վանքը Զաքարյաններից գնելուց հետո սկսել է վիմափոր շենքերի կառուցումը։ Աշխարհի վիմափոր շինությունների մեջ Գեղարդը գրավում է առանձնակի տեղ։ Գլխավոր եկեղեցուն կից հյուսիսային ժայռի տարբեր բարձրությունների վրա փորվել է վերերկրյա շինությունների արվեստին համարժեք ճարտարապետական կառույցների ամբողջ խումբ` ներքևում երկու ոչ մեծ եկեղեցի և մեկ գավիթ, վերևում սյունազարդ ժամատուն-դամբարան։ Առաջին եկեղեցին, որը գտնվում է գլխավոր եկեղեցու գավթից հյուսիս-արևմտյան կողմում, ստեղծվել է XIIIդ. երեսնական թվականներից մինչև 1250թ.։ Եկեղեցու գմբեթակիր քառակուսու վրա փորագրված է ճարտարապետի անունը՝ Գալձագ։ 1283թ.-ին փորվել է ժայռակոփ երկրորդ եկեղեցին և նրա գավիթը` վերջինը, հավանաբար, եղել է Պռոշյանների տոհմական դամբարանը։ Գավթի մուտքի առանցքի ուղղությամբ ստեղծված կամարների մեջ քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծների, նրանցից մի փոքր ներքև պատկերված է թևերը պարզած արծիվ՝ ճիրաններում գառ։ Ենթադրվում է, որ դա Պռոշյանների տոհմական զինանշանն է։ Երկրորդ եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին։ Ինչպես եկեղեցու, այնպես էլ զավթի պատերը ծածկված են քանդակներով (մարդկային պատկերաքանդակներ, թռչուններ, երկրաչափական և բուսական տարբեր բնույթի հյուսվածքներ)։ Ժայռի վերին մասում 1288թ.-ին կառուցվել է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի ժամատուն-դամբարանը։ Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչեր և ժայռափոր խուցեր։ Որոշ քարայրեր էլ ունեցել են նաև պաշտպանական նշանակության և կոչվել ժողովրդական հերոսների անուններով։